Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնամարզություն և սպորտ

Ինչպե՞ս զբաղվել վազքով

Ինչպե՞ս զբաղվել վազքով

Ինչպես զբաղվել վազքով չվնասելով առողջությունըՄենք հաճախ տարբեր հոդվածներում կարդում ենք վազքի օգտակարության մասին: Սակայն այստեղ հարկավոր է գրագետ մոտեցում ցուցաբերել:


Սկսենք ճիշտ սնվելուց: Վազքով զբաղվող մարդկանց մի մասը, սկսելուց մոտավորապես մեկ ամիս հետո թողնում է: Ինչո՞ւ: Որովհետև նրանց օրգանիզմը հյուծվում է, քանի որ ճիշտ չսնվելու դեպքում առաջանում են գլխապտույտներ, գլխացավ, հևոցներ, մարդիկ դժվարանում են անգամ աստիճաններով բարձրանալ:


Ի՞նչ անել: Պարզապես հարկավոր է ճիշտ և բավականին հաճախ սնվել: Իսկ դա մի փոքր բարդ  է, քանի որ վազքով զբաղվողների մոտ բացակայում է ախորժակը: Առաջանում է թեթևության զգացողություն, և անգամ կերակուրին նայելու ցանկություն չի լինում: Կազմեք ժամանակացույց և սնվեք ըստ ժամանակացույցի:


Իսկ հիմա զուտ մարզումների մասին: Ինչպե՞ս են դրանք սովորաբար անցնում. դուրս եկաք տնից, հագաք գլխարկը և վազեցիք: Մոտակա բակերով շրջելուց հետո, հայտնվում եք տան մոտ, կանգ առնում, բարձրանում տուն, խմում մի քանի բաժակ ջուր: Այսպես չի կարելի:
Իսկ ո՞րն է ճիշտ եղանակը: Վազքը սկսելուց առաջ հարկավոր կատարել նախավարժանք: Մեր օրգանիզմը դա մի համակարգ է, որը շատ դանդաղ է փոփոխության ենթարկվում: Այն, ինչ կտրուկ է կատարվում, դա բռնություն է և եթե հանգիստ վիճակից անմիջապես անցնել վազքի, դա կնշանակի գերբեռնվածություն օրգանիզմի համար: Այնպես որ, վազքով զբաղվել հարկավոր է աստիճանաբար: Նույնը վերաբերվում է կանգ առնելուն: Կտրուկ կանգ առնելը կարող է բերել սրտի նոպայի:


Կարելի՞ է երաժշտություն լսել վազքի ժամանակ: Կարելի է: Սակայն խորհուրդ չի տրվում լսել շատ արագ կամ ընդհատվող ռիթմով երաժշտություն: Դա նպաստում է վազքի տեմպի արագացմանը կամ դանդաղելուն, ազդում է շնչառություն վրա:


Չի կարելի վազքից անմիջապես հետո ջուր խմել: Սիրտը դեռ չի հասցրել հանգստանալլ, իսկ դուք նրան ծանրաբեռնում եք ջրով:Կարելի է  ջուր միայն 15-20 րոպե հետո: Կա մի նրբություն՝ երկարատև վազքի ժամանակ ջուր խմելը դառնում է անհրաժեշտություն, որպեսզի արյունը չխտանա հարկավոր է ջուրը խմել փոքր կումերով:


Տուն գալիս հարկավոր չէ անմիջապես պառկել բազմոցին, միացնել հեռուստացույցը, այլ քանի դեռ մկանները լավ տաքացած են անհրժեշտ է մի քանի վարժություն էլ կատարել տանը:

Սկզբնաղբյուր. mediainform.am
Լուսանկարը. modniyportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ